Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել նաև Ադրբեջանի նախագահը»․ Էդգար Ղազարյան

143
Երկուշաբթի, 22 հունիսի, 2026 թ., 10:24
«Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել նաև Ադրբեջանի նախագահը»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետությունների ղեկավարներից Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են միայն ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները։ Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել Ռուսաստանի, Չինաստանի նախագահները և Միացյալ Թագավորության վարչապետը։ Միացյալ Թագավորությունից Նիկոլ Փաշինյանը շնորհավորանք է ստացել պետնախարարի մակարդակով։ Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել նաև Բելառուսի նախագահը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահը, ում հետ խաղաղություն հաստատելու երազանքի վրա խարսխված է եղել նախընտրական ողջ խարդախությունը»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան