Ամերիկյան կողմը կարծում է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների բոլոր մասնակիցները գոհ են
558
Երկուշաբթի, 22 հունիսի, 2026 թ., 01:23
![]() Ամերիկյան կողմը կարծում է, որ Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունների բոլոր մասնակիցները գոհ են այս փուլում դրանց ընթացքից։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios պորտալի և իսրայելական Channel 12 հեռուստաալիքի թղթակից Բարակ Ռավիդը՝ հղում անելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրին։ «Կարծես թե, չորս կողմերն էլ գոհ էին այսօրվա բանակցությունների ընթացքից։ Միջնորդները օգնում են երկու կողմերին էլ լուծել խնդիրները։ Մենք կարծում ենք, որ բանակցությունների այս նախնական փուլը պայմաններ է ստեղծում ապագայում վստահություն ձևավորելու համար», - ամերիկացի դիվանագետի խոսքերն է մեջբերել Ռավիդը։ Բյուրգենշտոկը հունիսի 21-ին հյուրընկալում է ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։ |

«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան
5120:42
Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին
16519:43
Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում
11319:36
«Քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը՝ մենք չենք հարգի (չե՞նք հավատա) ընդդիմությանը». Արսեն Բաբայան
10419:30
Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
11218:36
Իրանը պատրաստ է շտապ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
16018:19
