Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ
![]() 2026 թվականի մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ խուզարկություններ են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, Անդրանիկ Թևանյանի բնակարանում, ավտոտնակում և մեքենայում, ինչի արդյունքում, ի թիվս այլնի, առգրավվել են նաև «7օր» լրատվավերլուծական կայքի տեխնիկական միջոցները, որոնցով ապահովվում էր կայքի անխափան աշխատանքը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԶԼՄ–ների ասոցացիան։ «Արդյունքում այդ լրատվավերլուծական կայքի աշխատանքը այդ օրվանից ցայսօր պարալիզացված է: Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը: Միանշանակ է, որ այն ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեության սկզբունքին՝ ցավով արձանագրելով, որ սույն գործելաոճը դարձել է կրկնվող: Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան ՊԱՀԱՆՋՈՒՄ Է․ Անհապաղ վերադարձնել լրատվամիջոցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան՝ կայքի բնականոն գործունեությունը աշխատանքային հուն վերադարձնելու նպատակով։ Ապագայում զերծ մնալ լրատվամիջոցի պարալիզացում առաջացնող գործելաոճից, անկախ հանգամանքից, թե ինչ վարույթի շրջանակում է իրականացվել գործողությունը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի անդամ լրատվամիջոցներս, այս դեպքում ևս, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ տեխնիկապես և մասնագիտական ռեսուրսներով օժանդակել նշյալ լրատվականին՝ աջակցելով, որպեսզի նրանց մեդիա արտադրանքի շարունակականությունն ապահովվի մինչև տեխնիկայի վերադարձը և լրատվամիջոցի բնականոն գործունեության լիարժեք վերականգնումը»,- նշվում է հայտարարության մեջ։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
