ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը խորհրդարանական ընտրությունների ընթացքում ակտիվորեն պայքարում էր ընտրակաշառք բաժանողների դեմ՝ նրանց որոնելով բացառապես ընդդիմադիրների շտաբներում կամ գրասենյակներում, օրեր առաջ նաև հրապարակավ իրազեկեց, որ հունիսի 6-ին և 7-ին Հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Փոխարենը, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անօդաչու թռչող սարք է ձեռք բերել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Մասնավորապես, 2026 թվականի մայիսի 26-ին ԱԱԾ-ն «ԷԼՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ից գնել է անօդաչու թռչող սարք։ Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ գնված սարքը հագեցած է ինչպես ցերեկային, այնպես էլ ջերմատեսիլ տեսախցիկներով։ Այն հնարավորություն ունի ցանկացած պահի իրականացնել տեսանկարահանում, պահպանել և արխիվացնել ստացված նյութերը։ Բացի այդ, սարքն ապահովում է տեսանշանի փոխանցում 4G կապի միջոցով, ինչը փաստացի հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել կատարվող գործողություններին։ Ըստ փաստաթղթի՝ մեկ անօդաչու նկարահանող սարքի համար պետական բյուջեից վճարվել է 2 միլիոն 995 հազար դրամ։ Սակայն այստեղ առաջանում է մեկ կարևոր հարց. եթե ընտրակաշառքի դեմ պայքարի շրջանակում ուժային կառույցները հայտարարում էին անօդաչու սարքերի լայն կիրառման մասին, ապա ինչո՞ւ մինչ օրս որևէ պետական կամ ուժային կառույց չի հրապարակել այդ սարքերի միջոցով կատարված թեկուզ մեկ տեսագրություն կամ տեղագրական տվյալ։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հանրային մեծ հետաքրքրություն առաջացրած ընտրական գործընթացներին և դրանց շրջանակում իրականացված լայնածավալ օպերատիվ գործողություններին։ Ստացվում է՝ դրոնը գնվել է, դրա տեխնիկական հնարավորությունները բավականին լուրջ են, պետական բյուջեից վճարվել է գրեթե 3 միլիոն դրամ, սակայն հանրությունը մինչ օրս չի տեսել այդ սարքի աշխատանքի որևէ արդյունք։ Թե իրականում որտեղ և ինչ նպատակներով է կիրառվել անօդաչու սարքը, կամ արդյոք այն օգտագործվել է հենց ընտրական գործընթացների ընթացքում, առայժմ մնում է անհայտ»։ |

«Էդ խեղճն ի՞նչ անի, ինչ ասել են՝ անում է»․ Արման Աբովյան (տեսանյութ)
1911:24
«Սա նույնն է, որ վարկային քաղաքականության հարցով զբաղվեր ԿԳՄՍՆ-ն»․ Աղասի Ենոքյան
5610:48
Ո՞վ է Միխայիլ Դրապատին՝ Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատարը
8610:41
«Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել»․ Տիգրան Աբրահամյան
8710:12
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է (տեսանյութ)
7210:00
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին
12509:48
