«ԿԸՀ նախագահը և հանձնաժողովի անդամները կատարել են հանցանք»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Ամենից արտառոցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն էր, որով ԲՀԿ-ն ուղղակի դուրս մնաց»,- այս մասին հարցազրույցում ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացին և կատարված խախտումներին։ «Եվ քիչ էր այդ հանգամանքը, հաջորդ օրը հանձնաժողովի նախագահը հարցազրույց է տալիս ու փորձում հիմնավորել, թե ինչու է դա արել, և իր հիմնավորմամբ՝ պատճառը հետևյալն է՝ վերաքվեարկությունը լավ բան չի: Օրենքը ենթադրում է վերաքվեարկություն. հանձնաժողովի նախագահը, որը պետք է օրենքի կատարողը լիներ, բացատրում է, թե ինչի համար չի կատարել այդ օրենքը, որովհետև համարում է, որ վերաքվեարկությունը, կոպիտ ասած, լավ բան չի, ու փորձում է հիմնավորել։ Քո գործը օրենքի կատարելն է, այլ ոչ թե օրենքի մեկնաբանությունը, և սենց յուրահատուկ մեկնաբանությամբ, օրենքի խախտումով ինքը ուղղակի կատարել է հանցանք: Հանձնաժողովի բոլոր անդամները դա կատարել են, բայց ժամանակը, որ գա, իրենք ցուցմունք են տալու իր վրա, իր ճնշումների վրա. դա խոստովանություն է հանցագործության մասին, և դատախազությունը դրանով պետք է զբաղվեր, եթե դա լիներ իսկապես դատախազություն»,- ընդգծել է Քոչարյանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
