«Հարուցված գործն աբսուրդ է․ ես վավերացրել եմ կառավարության որոշումը, վերջ»․ Ռոբերտ Քոչարյան
![]() ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երևան թուդեյ» «5-րդ ալիք», Հայկական երկրորդ հեռուստաալիք, «Նյուզ», «Ժողովուրդ» լրատվամիջոցներին: Գործն ուղղակի աբսուրդային է։ Շատ արագ, երկու օրում գործ են ստեղծել, որովհետև երեք օր առաջ իմ վրա որևէ քրեական գործ չկար։ Մեկ օր անց, պարզվեց, որ այդպիսի գործ արդեն կա»,- այս մասին հարցազրույցի մեկնարկին ասաց Ռոբերտ Քոչարյանը։ «Ամբողջ այդ մեղադրանքի մեջ միայն իմ գործողությունը, որը ուղղակի նկարագրված է, դա այն հանգամանքն է, որ ես, որպես նախագահ, 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը: Վերջ: Ուրիշ որևէ գործունեություն, որևէ կապ ինձ հետ այս ամբողջ պատմությունը չունի»: «Ուղղակի այստեղ խնդիրը հետևյալն է. այն ժամանակվա սահմանադրությամբ՝ 1995 թվականին ընդունված սահմանադրությամբ, նախագահը վավերացնում էր կառավարության որոշումները: Դա պարտականությունն էր նախագահի և ոչ թե հաստատում: Ես այստեղ հատուկ ուզում եմ նշել, որովհետև քննիչի հետ խոսելիս ինքը փորձեց կիրառել այդ բառը՝ ասելով՝ «դուք հաստատել եք որոշումը»: Նախագահը չի հաստատում կառավարության որոշումները, նախագահը, այն ժամանակվա կարգավորումներով, սահմանադրական պահանջով վավերացնում էր: Սա նշանակում է մեկ բան. դու կապ չունես բովանդակության հետ: Դու վավերացնում ես, որ դա իսկապես կառավարության որոշում է, և վավերացնում ես, որ դա հրապարակվի»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ չվավերացնելու տարբերակ Սահմանադրությունը չի նախատեսում։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
