«Հարգանքով ենք վերաբերվում համախմբման կոչին, բայց դեռևս պաշտոնական դիրքորոշում չունենք»․ Իվետա Տոնոյան
![]() «Սամվել Կարապետյանի կոչի մասին տեղեկացել ենք լրատվամիջոցներից, առ այս պահը պարոն Ծառուկյանի հետ չենք քննարկել դրա հետ կապված դիրքորոշումը»,- այս մասին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Ամենայն հարգանքով ենք վերաբերվում, նախորդող ժամանակահատվածում էլ, հետընտրական օրերի ընթացքում քաղաքական թիմերի անդամներով բավականին կառուցողական քննարկումներ ունեցել ենք մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերների հետ, սակայն կոնկրետ պարոն Կարապետյանի առաջարկած օրակարգի շուրջ՝ համախմբվելու հարցի հետ կապված, այս պահին դեռևս պաշտոնական դիրքորոշում չեմ կարող փոխանցել, քանի որ զբաղված էինք Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերով»,- հավելեց Տոնոյանը: Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր ուժերին կոչ է արել համախմբվել և հետընտրական կոալիցիա կազմել։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
