«Դրա արդյունավետությունը կախված է լինելու, թե ինչ բովանդակությամբ կհագենա գաղափարը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Սամվել Կարապետյանը հայտարարել է հետընտրական ընդդիմադիր կոալիցիա ստեղծելու մտադրության մասին: Ինքնին՝ լավ գաղափար է: Բնականաբար, դրա արդյունավետությունն ու հեռանկարայնությունը կախված է լինելու, թե ինչ բովանդակությամբ կհագենա գաղափարը և ինչ աշխատանքային մեթոդաբանություն կորդեգրի կոալիցիան: Այդ խնդիրը Սամվել Կարապետյանի համար ավելի հեշտ չի լինելու, քան ընտրության պրոցեսում հաղթելու խնդիրն էր: Բայց, այստեղ կա մի շատ կարևորը և էականը. Կարապետյանը չի հրաժարվում պատասխանատվությունից: Չի հրաժարվում պատասխանատվությունից առհասարակ՝ որ ստանձնել էր քաղաքական պրոցես մտնելով, և չի հրաժարվում պատասխանատվությունից՝ ընդդիմության առաջատար ուժի կարգավիճակում հայտնված լինելով: Սամվել Կարապետյանի դերն ու նշանակությունը հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում ոչ միայն չի ավարտվում ընտրության որևէ արդյունքով, այլ ներկայիս իրավիճակում դառնում է առավել նշանակալի ու ընդգրկուն: Եվ այս համատեքստում է կարևոր, որ Կարապետյանը փաստացի չի հրաժարվում այդ դերից և պատասխանատվությունից: Եվ կրկնեմ, այստեղ շատ կարևոր է դառնում դերակատարության բովանդակությունը, տրամաբանությունը, մեթոդաբանությունն ու վեկտորը: Ընդգծեմ՝ թյուրընկալումների տեղիք չտալու համար, որ վեկտորը վերաբերում է ներքին աշխատանքին, այլ ոչ թե արտաքին կողմնորոշումներին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
