«Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես․ կստեղծենք հետընտրական կոալիցիա»․ Սամվել Կարապետյան
![]() «Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես» հայաստանյան լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ․ շատ ընդդիմադիր ուժեր, որոնք, միգուցե, ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը։ Շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, այդ պատճառով էլ հիմա մեր երկրի և ժողովրդի համար շատ կարևոր է այս համախմբումը։ Ինձ թվում է՝ այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես առաջարկում եմ ստեղծել համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, մեր ժողովրդի համար բոլոր պրոբլեմները բացահայտնեք՝ ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով, թե որն է ճիշտը՝ գնանք այդ քայլերով»,- ընդգծել է Կարապետյանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
