Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հունիսի, 2026 թ.

«Ընդդիմության հիմնական խնդիրն իր նկատմամբ լոյալ ընտրազանգվածին հուսախաբ չանելն է»․ Արեգ Սավգուլյան

77
Այսօր, 19:42
«Ընդդիմության հիմնական խնդիրն իր նկատմամբ լոյալ ընտրազանգվածին հուսախաբ չանելն է»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե ընտրությունները ինչ-որ բան փոխեին դրանք վաղուց արգելված կլինեին»։ Սա քաղաքագիտական մտքի հայտնի ձևակերպումներից է։ Ո՞ւմ է այն պատկանում, երևի հրեաներին, իրենք են սիրում նման խուճուճ բաներ հորինել։
Հիմա գամ այն շռնդալից քննադատության ալիքին, որն ուղղված է ընդդիմությանը։ Ընդդիմությունը խոստացել էր փոփոխության օրակարգ, իսկ դա հնարավոր է միայն ամբողջական իշխանափոխության դեպքում։ Բայց չստացվե՛ց։ Ինչո՞ւ։
Տոտալ ընտրախախտումնե՞ր, իշխանության բռնազավթում հիբրիդային խունտայի կողմի՞ց, պալատական ԿԸՀ-ի խողովակով ձայների հափշտակո՞ւմ, մարիոնետային տրոյական նժույգների կիրառո՞ւմ և ձայների փոշիացո՞ւմ, օտարածին դավադրապաշտական օպերացիաներ և այլն։ Ի՜նչ հիմնավորում ուզում եք բերեք։ Ե՛վ իշխանությանը, և՛ ընդդիմությանը քվե տվող Քաղաքացին այն կատարել է մեկ բացարձակ համոզմամբ, որ իր ձայնը որոշիչ է, որ իր ձայնը հաղթանակ է բերելու իր քաղաքական ֆավորիտին։
Ընդդիմության հիմնական խնդիրը՝ շարունակվող քաղաքական պայքարում, իր նկատմամբ լոյալ ընտրազանգվածին հուսախաբ չանելն է, մնացածը տեխնիկայի հարց է

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան