Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների, խզել է կապերը կուսակցության հետ, հեռացել ԲՀԿ-ից։ Թե ինչն է ԲՀԿ-ին այս նեղ պահին թողնելու պատճառը, մեզ ասացին, որ վախեցել է իշխանության մահակից, որ իրեն էլ կհեռացնեն Տնտեսագիտական համալսարանից, որտեղ դասավանդում է: Գուցե նաև պարտադրել են, որ կուսակցությունից հեռանալու որոշում կայացնի։ Երեկ մեզ չհաջողվեց ԲՀԿ-ից մեկնաբանություն ստանալ, Մելքումյանն էլ արձագանքեց մեր զանգին, լսեց հարցը, բայց չպատասխանեց՝ ասելով, որ համալսարանում քննություն է վերցնում ուսանողներից։ Խնդրեցինք՝ գոնե հաստատել կամ հերքել՝ հեռացե՞լ է ԲՀԿ-ից, բայց Մելքումյանն անդրդվելի մնաց»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
