Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հունիսի, 2026 թ.

«Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը». Իշխան Սաղաթելյան

73
Երեկ, 23:36
«Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը». Իշխան Սաղաթելյան

«Ինչպես ենթադրվում էր, ընտրություններից հետո Հայաստան ժամանած առաջին արտասահմանցի պաշտոնյան ադրբեջանցի Հիքմեթ Հաջիևն է»,- ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում արձանագրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ընտրությունների արդյունքները պաշտոնապես չհրապարակված՝ Հայաստան է ժամանում Ալիևի օգնականը և Դիլիջանում հանդիպում Արցախում ծնված- մեծացած ԱԽ քարտուղարի հետ և պաշտոնական հայտարարություն են տարածում, թե քննարկել են «Խաղաղության պայմանագիրը: Ամենևին պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ: Ի՞նչ են քննարկել և պայմանավորվել: Այդ հանդիպումից հետո Փաշինյանը հանդես է եկել երեք հայտարարությամբ։ Դրանց բովանդակությունը հետևյալն էր՝ բռնելու եմ ընդդիմադիր ուժերին, ունեզրկելու եմ, բանտ եմ նստեցնելու, բոլորին շարքից դուրս եմ հանելու և ոչնչացնելու եմ։ Սա, ըստ էության, Ալիևի առաջ ստանձնած խոստում էր: Իրականում Փաշինյանն Ալիևին երևի ասել է, որ այս պահին չի կարող կատարել խոստումներն ամբողջ ծավալով և նրանից ժամանակ է խնդրել ընդդիմադիր ազգային ուժերին ձերբակալելու, բայտ նստեցնելու, շարքից դուրս բերելու համար, որ կարողանա այդ՝ իր տված խոտումները կատարել։ Իհարկե, իր մուրազը, երազանքը և տված խոստումները փորը կմնան, բայց իրավիճակը հետևյալն է. այս հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե երկրի թիվ մեկ քաղաքական օրակարգն ընդդիմադիր քաղաքական միավորների ղեկավարներին ունեզրկելն է։ Լսի՛ Փաշինյան, երկրի թիվ մեկ օրակարգը երկրի անվտանգության հարցերն են, մեր երկրի տնտեսության խնդիրն է, որը դու կանգնեցրել ես կոլապսի առջև, քո կեղծած ընտրությունները, ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներին ձերբակալելը: Ասա՝ ինչ ես պայմանավորվել, արդյո՞ք պատրաստվում ես նոր տարածքներ հանձնել, է՞լ ինչ ապօրինություններ ես պատրաստվում անել, որպեսզի Սահմանադրությունը փոխես։ Դու չունես լեգիտիմություն և մանդատ Ալիևին տված քո խոստումները կատարելու համար»,- եզրափակեց Սաղաթելյանը:

Աղբյուրը`   Իշխան Սաղաթելյան