Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 16-ին մեկնարկող Ազգային ժողովի ութերորդ գումարման փաստացի վերջին հերթական նստաշրջանը իշխանության համար կարող է դառնալ ոչ միայն օրենսդրական ակտիվության, այլև հաշվետվությունների և պատասխանատվության քննություն։ Թեև պաշտոնական օրակարգում ընդգրկված են տասնյակ օրենքների նախագծեր, իրական քաղաքական հետաքրքրությունը կենտրոնացած է մեկ հարցի շուրջ՝ արդյո՞ք պետական մարմինների ղեկավարները վերջապես կպատասխանեն հասարակությանը հուզող հարցերին, թե՞ խորհրդարանը կրկին կվերածվի հաշվետվությունների ձևական ներկայացման հարթակի։ Միևնույն ժամանակ, խորհրդարանը պատրաստվում է քննարկել մի շարք աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններ՝ սկսած խաղային բիզնեսի սահմանափակումներից մինչև բանկերի վերակառուցման, սնանկության, ներդրումների և հարկային օրենսգրքի փոփոխություններ։ Սակայն քաղաքական իրականության մեջ նույնիսկ ամենակարևոր օրենքները հաճախ ստվերվում են մեկ պարզ հարցով՝ կա՞ արդյոք իշխանության պատրաստակամությունը լսելու քննադատությունը և պատասխանելու անհարմար հարցերին։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
