Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 հունիսի, 2026 թ.

«ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն, «պատանդ» են պահում համայնքապետարանում»․ Լիա Սարգսյան

100
Այսօր, 17:30
«ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն, «պատանդ» են պահում համայնքապետարանում»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ընդդիմությանն ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն, «պատանդ» են պահում համայնքապետարանում
«Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ լարված իրավիճակ է այս պահին Գյուլագարակի համայնքապետարանում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ընդդիմությանը աջակցելու կամ նրան ընտրելու կասկածանքով մի խումբ ՔՊ-ականների կողմից ծեծի է ենթարկվել Գյուլագարակի բնակիչ Կարենը։ Մեզ պատմում են, որ միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել ՔՊ-ական համայնքապետ Խաչիկ Վարդանյանը և նրա աշխատակիցներից Ավետը։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել համայնքապետարանի շենքի մոտ, ինչի հետևանքով ջարդվել են նաև համայնքապետարանի ապակիները։
Մեզ ասացին, որ համայնքապետ Խաչիկ Վարդանյանն այս պահին գտնվում է համայնքապետարանի ներսում, իսկ ծեծի ենթարկված Կարենը նույնպես այնտեղ է։ Համայնքապետարանի և դպրոցի դռները փակ են, իսկ ներսից հայտնում են, որ մուտքը խստիվ արգելվում է։
Ականատեսների փոխանցմամբ՝ Կարենի քիթը կոտրել են՝ ասելով. «ՔՊ չես ընտրել, դրա համար քեզ պատիժ է հասնում»։
Աղբյուրների պնդմամբ՝ միջադեպի պատճառը եղել է այն կասկածը, թե Կարենը քվեարկել է ընդդիմության օգտին։
Հիշեցնենք, որ վերջին համապետական ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրել Գյուլագարակ համայնքում և Ստեփանավան քաղաքում։ Փորձեցինք մեկնաբանությում ստանալ համայնքապետից, սակայն նրա հեռախոսն անջատված էր»:

Աղբյուրը`   Լիա Սարգսյան