Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին կրկին կիսով չափ ջրի տակ է
![]() Այս տարվա աննախադեպ ջրառատ գարնան հետևանքով բարձրացել է Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը, ինչի արդյունքում ջրամբարի ափին գտնվող վաղմիջնադարյան Պողոս-Պետրոս եկեղեցին կրկին կիսով չափ հայտնվել է ջրի տակ։ Կիսավեր ու խարխուլ եկեղեցին մոտ երկու մետրով ծածկվել է ջրով և այդ վիճակում կմնա մինչև ջրամբարի մակարդակի նվազումը։ Նման իրավիճակում եկեղեցին հայտնվում է դեռևս խորհրդային տարիներից։ Տեղացիների վկայությամբ՝ տասնամյակներ առաջ այն երբեմն ամբողջությամբ էր անցնում ջրի տակ։ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին՝ բազիլիկ հատակագծով։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը վերակառուցել է այն՝ դարձնելով գմբեթավոր եկեղեցի՝ ներսից պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով։ Վերակառուցման ընթացքում երկայնական պատերին կցվել են հզոր գմբեթակիր որմնամույթեր։ Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է համարվում։ Եկեղեցին վերանորոգվել է 1896 թվականին, երբ քարե տանիքը փոխարինվել է փայտե ծածկով։ Սակայն 20-րդ դարում քանդվել են եկեղեցու տանիքն ու հարավային պատը։ Այսօր պատմամշակութային այս արժեքավոր հուշարձանը շարունակում է տուժել ջրամբարի մակարդակի պարբերական բարձրացումներից՝ մնալով խոցելի բնական և ժամանակի ազդեցությունների նկատմամբ։ |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
