Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում պետական գերատեսչություններում։ ՔՊ-ի հունիսի 5-ի ամփոփիչ հանրահավաքին մոբիլիզացրել էին վարչական ռեսուրսը, հրահանգ իջեցրել պետական աշխատողներին, որ բոլորն առանց բացառության մասնակցեն Հանրապետության հրապարակի հանրահավաքին: Ընդ որում՝ զգուշացրել էին, որ շուտ չծլկեն, մնան մինչեւ վերջ, քանի որ վերակացուներ են նշանակված, որոնք ստուգելու են՝ ներկա-բացակա են անելու։ Մեզ ասացին, որ վերակացուներն արդեն քանի օր է՝ պարզաբանումներ են պահանջում այն աշխատակիցներից, որոնք հանդգնել են հանրահավաքին չգնալ կամ գնացել են եւ շուտ հեռացել: Ասում են՝ յուրայինների եւ ընդդիմադիրների ցանկեր են կազմում, որ հետագայում ինչ-որ քայլեր արվեն: Որտեղ անգրագետ ու իր իրավունքները չիմացող աշխատող լինի, ստիպեն դիմում գրել գնալ, այլ տեղերում պարգեւավճարներ չտալով պատժել եւ այլն։ Բայց եթե մարդիկ մի փոքր դիմադրություն դրսեւորեն, ոչ մի բան չի հաջողվի անել»: |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
