«Ասեմ ձեզ՝ ինչ է տեղի ունենում հենց հիմա, և ինչ է տեղի ունենալու մի քանի օրից». Արթուր Դանիելյան
108
Այսօր, 18:48
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասեմ ձեզ՝ ինչ ա տեղի ունենում հենց հիմա, և ինչ է տեղի ունենալու մի քանի օրից: Էն, ինչ հիմա է տեղի ունենում, կոչվում է «գոլորշու բացթողում»: Հանրության մեջ կա կուտակված ագրեսիա, դա առաջին հերթին կապված է կեղծված ընտրությունների արդյունքների հետ, իսկ երկրորդ հերթին՝ մկան ծակը մտած ընդդիմության: Էս գոլորշին, եթե կուտակվի, կարող է պայթյուն լինել: Դրա համար ժամանակ ձգելու համար ընդդիմությունն ինչ-որ հեղհեղուկ հայտարարություններ է անում, որ մի քանի օր անց հանրության ագրսեիան նվազի, վրա հասնի հուսալքությունն ու սրանք կարողանան անցեն հաջորդ փուլին: Հաջորդ փուլում նրանք փորձելու են հիմնավորել, թե ինչու պիտի ընդդիմությունը գնա ԱԺ ու վարչակազմի համար բոքսի տանձիկ աշխատի: Հիմնական թեզերը երկուսն են լինելու․ 1) «եթե մենք չվերցնենք մանդատները, դրանք կտան վարչակազմի հաստիքային ընդդիմադիրներին, թեկուզ և դա լրիվ ապրօրինի է, որտև դե սրանց ո՞ր մի արածն է օրինի»: Անշուշտ սրանց ոչ մի բանն էլ օրինի չի, բայց փաստն էն ա, որ ձեզ բոլորիդ կարող էին զրկել մասնակցելու իրավունքից, նստեցնել, խփել վերջիվերջո, բայց դա չեն արել: Ու չեն արել ոչ թե այն պատճառով, որ վախեցել են արձագանքից կամ ձեր պատասխանից: Բոլորն էլ գիտեն, որ դուք ոչ մի պատասխան տվող էլ չէիք: Դուք սկի մի միտինգ չեք կարող հավաքել, ուր մնաց «պատասխան» տաք: Ձեզ հատուկ են թողել, որ մասնակցեք, բերել հասցրել են ԱԺ, որպեսզի ձեր ֆոնին իրանք Եվրոպայում շարունակեն արևմտամետ խաղալ, իսկ ձեր մանդատների դիմաց Մոսկվայից դիվիդենտներ կլպեն: Այդպես էր 2021-ին, այդպես է լինելու հիմա: Եթե ձեր փոխարեն լինի պայմանական Արամ Զավենիչը, Եվրոպան արդեն աչք չի փակելու այն փաստի վրա, որ Փաշինյանը փաստացի ոչ մի քայլ դեպի Եվրոպա չի անում: Եթե Փաշինյանին պետք չլիներ ռուսական ընդդիմություն, դուք այդտեղ չէիք հայտնվի: Իրան պետք է, որ դուք լինեք ԱԺ-ում և ինքը ձեզ կպատժի, եթե դուք հանկարծ հրաժարվեք մանդատից: Բնական է՝ Փաշինյանն իրենց գլխին ինչ ասես բերելու է, եթե մանդատից հրաժարվեն: Բայց դե իրենց արյունը մեր թափած արյունից ավելի կապույտ չի, մեր նստած սռոկերն իրենց սռոկերից ավելի թեթև չեն, մեր ունեցվածքն իրենցից ոչ պակաս թանկ էր մեր համար... 2) Էս մի կուտը հիմա շշուկներով են ասում, բայց շուտով երրորդ դեմքերի միջոցով հրապարակավ էլ կասվի: Այն է՝ ցուցակներում 300 հոգի մարդ կա ու չկա երաշխիք, որ առաջնորդի հրահանգով բոլորը մանդատը վայր կդնեն, կարող է մի տաս հոգի չդնեն ու վարչակազմը ստանա սահմանադրական մեծամասնություն: Կուտ է սա այն պատճառով, որ էդ մեծամասնությունը վարչակազմը կստանա նույնիսկ, եթե ընդդիմությունը բոլոր մանդատները վերցնի ու հրաժարվի քվեարկել, օրինակ, վարչակազմի գլխավոր դատախազի օգտին: Հերթով բոլորին բռնելու են մինչև այդ տաս հոգու հերթը չհասնի: Իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ բռնելու կարիքն էլ չի լինի: Կլինի գործարք, որի շրջանակներում առաջնորդներին չբռնվելու դիմաց հենց դեմից մի տաս հոգի դուրս կգան ընդդիմության ֆրակցիաներից, կդառնան գեղամնազարյաններ ու իշխանզաքարյաններ, ընդդիմությունն էլ ձեռները թափ կտա ու կանցնի առաջ: Վերոհիշյալ երկու կետերը մարդկանց հրամցնելուց առաջ կհայտնվեն խոսացող գլուխներ, որ կպնդեն, որ իրենք չեն քվեարկել, որպեսզի իրենց «ընտրյալները» մանդատից հրաժարվեն: Որ մանդատներն անպյաման պահել է պետք, և այլն: Իրականում ընդդիմության քվեների 99% եղել է ճարահատյալ: Ոչ ընտրողները, ոչ էլ ընտրվողները չեն հավատացել իրենց ծրագրերին ու խոստումներին: Իրենք էլ գիտեին, որ իրենց խոստումները օդ են, մենք էլ գիտեինք: Ուղղակի մարդիկ ուզում էին վնաս տալ էն սուտասան սրիկային, որ մի ամբողջ ժողովուրդի անասունի տեղ է դրել: Իսկ հիմա ընդդիմությունն է մեզ փորձում անասունի տեղ դնել: Թե պիտի անբարոյականություն անեք, արեք, մեղքն էլ ձեր վիզը, բայց մեզ անասունի տեղ մի դրեք: Մեզ դա դուր չի գալիս»: