Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 07 հունիսի, 2026 թ.

«Առավոտից դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում կամ ձերբակալվում»․ «Հայաստան» դաշինք

66
Այսօր, 11:24
«Առավոտից դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում կամ ձերբակալվում»․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․ «Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների։
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով։
Այս խայտառակ և հակաօրինական վարքագիծը ոչ միայն հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու փորձ է, այլև ընտրական իրավունքի կոպտագույն խախտում։
Դիտորդական առաքելություններից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում ենք արձանագրել այս փաստը։
Ընտրողներին կոչ ենք անում չընկրկել այս ապօրինի գործողությունների առջև և վստահորեն կատարել իրենց սահմանադրական իրավունքը։ Այս ապօրինությունները կազմակերպող և իրականացնող անձանց սպառնում է օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությունը»։