Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 հունիսի, 2026 թ.

«Գելափի հարցումներով ընդդիմադիր 4 ուժերը հավաքում են ավելի շատ, քան ՔՊԿ-ն». Վարդան Բալյան

97
Այսօր, 14:42
«Գելափի հարցումներով ընդդիմադիր 4 ուժերը հավաքում են ավելի շատ, քան ՔՊԿ-ն». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գելափի հարցումներով հունիսի 3-ի տվյալներով ԱԺ անցողիկ շեմը հաղթահարում են 5 ուժեր, ըստ որում, ընդդիմադիր 4 ուժերը հավաքում են ավելի շատ, քան ՔՊԿ-ն։ Նույն տվյալներով անցողիկ շեմը հաղթահարելուն շատ մոտ են ԴՕԿ և Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որ այս ընտրարշավում հաճելիորեն զարմացնում է և ապահովում է վարկանիշի շարունակական աճ։ Վստահ եմ, որ վերջին օրերի, հատկապես, հունիսի 4֊ի ընտրական ցուցակների առաջին համարների բանավեճը, ինչպես նաև վերջին հանրահավաքները որոշակիորեն ազդելու են վերջնական էլեկտորալ արդյունքների վրա։ Այդ համատեքստում ակնհայտ է, որ Ազգային Ժողով անցնելու շանսերը կտրուկ ավելացրեց Լուսավոր Հայաստանը, քանի որ Մարուքյանը հաստատապես երեկվա բանավեճի հաղթողների թվում էր։ ԼՀԿ կողմից անցողիկ շեմի հաղթահարումը վերջնականապես լուծում է Փաշինյանի իշխանազրկման խնդիրը։ Սա, ի դեպ, տեսնում և հասկանում է Նիկոլ Փաշինյանը, ով երեկ ամբողջ բանավեճի ընթացքում ըստ ամենայնի խուսափում էր Մարուքյանի հետ ուղղակի բանավեճից։ Առաջին անգամ այդչափ ակնառու ձևով երևակվեց Նիկոլի՝ բանավեճում պարտվելու վախը։ Երեկ և այսօր զարգացող իրադարձությունները վերահաստատում են, որ Փաշինյանը հասկանում և սթափ է գնահատում էլեկտորալ իրավիճակը։ Առաջիակ երկու օրերին դեռևս կառավարող ուժը փորձելու է ամեն գնով բեկել իրավիճակը։ Վստահ պնդում եմ, որ բազմակի ուժեղանալու է ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկելու հակվածություն ունեցող ընտրողների նկատմամբ լատենտ կամ բացահայտ մոբիլիզացիոն ճնշումը օրվա կառավարիչների կողմից թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցների գործադրմամբ։ Վստահ պնդում եմ նաև, որ, մասնավորապես, Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից անցողիկ շեմի հաղթահարումը անխուսափելի պարտություն է նշանակում Փաշինյանի համար։ Եվ սա քաղաքական ճաշակի, նախապատվությունների խնդիր չէ, այլ մեր պարտությունների խայտառակ էջը փակելու, մեր ժողովրդի և պետության համար նոր սկզբի ընտրություն է»:

Հարցման արդյունքները
Աղբյուրը`   Վարդան Բալյան