«Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ». Ահարոն Սահակյան. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել՝ քվեարկության ամբողջ ընթացքը, որպես ապացույց, տեսանկարահանել ու ներկայացնել վերադասին։ Կապվեցինք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ, որը, բնականաբար, հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ իրենք չաթեր չունեն, իրենց աշխատակիցներին ընտրությունների վերաբերյալ ոչինչ չեն ասել։ «Ես վստահ գիտեմ, թե մարզպետարանում ով է մեզ ընտրելու, իսկ ով՝ ոչ։ 2-3 աշխատակից ունենք, որ վստահ եմ՝ չեն ընտրելու, իրենց հայացքներն էդպիսին են, ու 5 տարի է՝ էդ մարդկանց հետ աշխատում եմ, որովհետև պրոֆեսիոնալ են։ Եթե կա նման չաթ, ուղարկեք ինձ, եթե ես եմ բացել, ես հրաժարական կտամ իմ պաշտոնից, եթե ուրիշն է բացել, կհեռացնեմ աշխատանքից, տղամարդավարի ասում եմ»։ Բացառո՞ւմ եք, որ դպրոցների նկատմամբ ևս պարտադրանք կա, մարզպետը պատասխանեց․ «Չեք պատկերացնում, թե ինչքան ստիպելու կարիք չկա, էդ մարդիկ հոժարակամ ընտրելու են, կողմնորոշված են, ի՞նչ ստիպես, ո՞ւմ ստիպես։ Եթե ստիպելու դեպք արձանագրեք, ինձ տեղյակ պահեք՝ պատժեմ ստիպողին»։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
