«2026թ․ ընտրությունները կեղծված են»․ Հովհաննես Խուդոյան
![]() «Կարող ենք վստահաբար պնդում կատարել, որ 2026թ․ ընտրությունները կեղծված են և դա Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների շնորհքն է։ Այս կառույցները շուրջ երկու ամիս նախընտրական քարոզչությունից առաջ էլ ակնհայտորեն լծված են քաղաքական քարոզչությանը»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածվող հաղորդագրություններին, փաստաբանը նշել է․ «Իբրև թե հանրային հաշվետողականության լույսի տակ իրականացվում է քաղաքական քարոզչություն։ Հաղորդագրություններում պարբերաբար շեշտվում է, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է հետապնդվում․ քրեական դատավարության որևէ շահ չի պահանջում, որ հանցանքի դեպքի մասին խոսելիս նշվի, որ այս կուսակցության ներկայացուցիչն է հանդես գալիս․․․ Հաղորդագրություններում, օրինակ, երբ «Ուժեղ Հայաստան»-ի վերաբերյալ գործ են քննում՝ հենց վերնագրում հստակ շեշտվում է «Ուժեղ Հայաստան»-ը, բայց երբ նույն կուսակցության անդամներին ծեծի են ենթարկելում՝ հաղորդագրությունը գնում է առանց քաղաքական դիրքորոշման, որ տեղի է ունեցել ծեծկռտուք»։ «Հաղորդագրություններում հրապարակվում են նաև ձայնագրություններ, որոնք ամբողջական խոսակցությունները չեն, ու քննչական մարմինը որոշել է հրապարակի մոնտաժի այն հատվածները, որոնք կարող են իրավական առումով հետաքրքրություն ներկայացնել, նաև հրապարակում են հայհոյանք պարունակող հատվածները։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է հակակոռուպցիոն կոմիտեի պասերը բռնում քաղաքական իշխանությունը քարոզչության մեջ․ ՀԿԿ-ի կողմից հրապարակված նյութը նույն կամ հաջորդ օրը տեղափոխվում է քաղաքական քարոզչության տիրույթ, իշխանության հիմնական բարձրախոսները նույն խոսույթն օգտագործելով՝ վարկաբեկում են քաղաքական ուժերին կամ սեպ խրում առանձին ուժերի միջև»,– ասել է փաստաբանը։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
