«Վճռորոշ պահ է՝ թողնելու ենք, որ ՀՀ մտնեն ադրբեջանցինե՞ր, թե՞ մեր վերջին հողը պահելու ենք հայկական»․ Նարեկ Կարապետյան
![]() «Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․․․ Թողնելու ենք, որ Հայաստան մտնեն ադրբեջանցինե՞ր, թե՞ պահելու ենք մեր հայրենիքի վերջին հողը՝ հայկական»,- այս մասին այսօր հրավիրված մեծ հանրահավաքում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, կարող է քվեարկել ՔՊ-ի համար, իսկ ով ցանկանում է հայկական վերջին հողը՝ մեր հայրենիքի 10 տոկոսը պահպանել հայկական և ուժեղացնել, կարող է քվեարկել «Ուժեղ Հայաստան»-ի համար»,- նշեց Կարապետյանը։ Նա նաև ցույց տվեց մի փաստաթուղթ՝ նշելով․ «Այս փաստաթուղթը սեղմ օրինակ է «Արևմտյան Ադրբեջան» պետության՝ Ադրբեջանի կողմից տպված կոնցեպտից, որտեղ նրանք գրում են, թե ինչ են անելու ՀՀ վերադարձի համար։ Սա իրենց պետության կողմից ֆինանսավորվող քաղաքականություն է․․․»։ Նարեկ Կարապետյանը պատռեց «Արևմտյան Ադրբեջան»-ի կոնցեպտը՝ ընդգծելով․ «Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու»։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
