ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել
![]() Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածել է ԱՄՆ 5-րդ նավատորմի կենտրոնակայանին, ինչպես նաև հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի հետ կապված «Պանայա» նավը։ ԱՄՆ զինված ուժերն էլ պնդում են, որ ոչնչացրել են իրանական ԱԹՍ-ներ և հրթիռներ, ինչպես նաև հարձակվել են Քեշմ կղզում գտնվող թիրախների վրա։ Այն, որ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել իրանական Քեշմ կղզուն՝ ինքնապաշտպանության նպատակով, հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Նշվում է, որ հարվածն ուղղված է եղել իրանական ռազմական վերգետնյա կառավարման կայանին: Բացի այդ, ԱՄՆ զինվորականները, CENTCOM-ի տվյալներով, ոչնչացրել են իրանական մի քանի բալիստիկ հրթիռներ և ԱԹՍ-ներ, որոնք արձակվել են Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ, ինչպես նաև կասեցրել են նավթային լցանավի ընթացքը, որը փորձում էր անցնել իրանական Խարգ կղզի՝ անտեսելով ԱՄՆ-ի կողմից հայտարարված շրջափակումը։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
