Իշխանության հույսը լրացուցիչ ցուցակնե՞րն են. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 7-ի ընտրություններում առանձնակի կարեւոր է հետևել ընտրողների, այսպես կոչված, լրացուցիչ ցուցակներին։ Օրինակ՝ ովքեր ընտրություններից առաջ գրանցվել են նոր հասցեում, զինծառայողները, կալանավայրերում գտնվող՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները, ընտրության օրվա դրությամբ հաշվառման կամ տվյալների փոփոխության պատճառով հիմնական ցուցակում չընդգրկված անձինք, դատարանի որոշմամբ ընտրելու իրավունքը վերականգնած քաղաքացիները և այլք։ Լրացուցիչ ցուցակները կազմվում են օրենքով սահմանված կարգով եւ հրապարակվում են ընտրատեղամասերում՝ հիմնական ցուցակից առանձին։ Սակայն բանն այն է, որ դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելը, պարզելը՝ արդյո՞ք յուրաքանչյուր ընդգրկման հիմքն օրինական է, թե՞ հատուկ մարդկանց են գրանցում տարբեր տեղամասերի լրացուցիչ ցուցակներում, որ հավելյալ ձայներ ապահովեն։ Արդյո՞ք մի տեղամասում լրացուցիչ ցուցակով ընտրությանը մասնակցած անձը մեկ այլ ընտրատեղամասում էլ չի քվեարկել: Ի դեպ, խոսակցություններ կային, որ այս մեխանիզմը կիրառվել է Վաղարշապատի ընտրությունների ժամանակ, երբ լրացուցիչ ցուցակներով տասնյակ մարդիկ են քվեարկել, սակայն այդ փաստը պատշաճ ուշադրության չարժանացավ ընդդիմության կողմից»: |

«Հունիսի 27-ը դարձավ հայ ժողովրդի համազգային ամոթի հանգրվաններից մեկը»․ Արմեն Հովասափյան
5512:18
«Անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
5012:00
«Այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)
7011:42
«Ազատ խոսքը ՀՀ-ում երբևէ այսքան պաշտպանված չի եղել, քան հիմա»․ Արուսյակ Ջուլհակյան (տեսանյութ)
9811:24
«Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
6511:12
ՍԴ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7311:06
