Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 01 հունիսի, 2026 թ.

«Հարցրեք ուժերին՝ ի՞նչ են անելու իշխանություն չվերցնելու դեպքում»․ Վարազդատ Հարությունյան

52
Այսօր, 12:06
«Հարցրեք ուժերին՝ ի՞նչ են անելու իշխանություն չվերցնելու դեպքում»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ ընկերներ, բոլոր քաղաքական ուժերը վստահեցնում են, որ իրենք են հաղթելու ընտրություններում:
Այնուամենայնիվ, (հիշելով անցած 5 տարիները) հարցրեք այն ուժերին, որոնց ընտրելու եք, թե ի՞նչ են անելու իշխանություն չվերցնելու դեպքում առաջիկա 5 տարիներին: Կոնկրետ թեկնածուներին հարցրեք՝ տե՞ր են լինելու իրենց ձայներին, կրելո՞ւ են քաղաքական պատասխանատվություն, թե՞ կորելու են:
Սա անձնական հարաբերությունների հարց չի, սա պետության հարց է:
Մնացածը հունիսի 8-ին ու սկսած հունիսի 8-ից»: