Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 02 հունիսի, 2026 թ.

«Ռուսաստանի դեմ պատերազմում Մոլդովան օգտագործվելու է՝ որպես «թնդանոթի միս». նաև` Հայաստանը». Հայկ Այվազյան

52
Այսօր, 02:06
«Ռուսաստանի դեմ պատերազմում Մոլդովան օգտագործվելու է՝ որպես «թնդանոթի միս». նաև` Հայաստանը». Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոլդովան կինտեգրվի ԵՄ երկրների ռազմարդյունաբերական համակարգին․ Մոլդովայի տնտեսական զարգացման և թվայնացման նախարար Եուժեն Օսմոկեսկու։
Բրյուսել կատարած այցի ընթացքում Եուժեն Օսմոկեսկուն բանակցություններ է վարել Եվրոպական հանձնաժողովի Պաշտպանական արդյունաբերության և տիեզերքի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Տիմո Պեսոնենի հետ։ Քննարկումների առանցքում եղել են երկակի նշանակության արտադրանքի ոլորտում համագործակցության և մոլդովական ձեռնարկությունները Եվրոպական միության գործընկերների հետ համատեղ արդյունաբերական նախաձեռնություններին միացնելու հնարավորության հարցերը, հայտնել են նախարարությունից։
Սա նշանակում է, որ Ռուսաստանի դեմ պլանավորվող պատերազմում Մոլդովան օգտագործվելու է Արևմուտքի կողմից՝ որպես «թնդանոթի միս»։
ՔՊ-ի վերընտրվելու դեպքում նույնը սպասվում է նաև Հայաստանին»։

Աղբյուրը`   Հայկ Այվազյան