Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայց է ներկայացրել և 6 միլիոն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից
![]() «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Այս մասին «Այսօր»-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ «Հայցը քննվելու է Երևանի քաղաքացիական դատարանում՝ դատավոր Վահագն Թորոսյանի նախագահությամբ։ Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 19-ին Facebook և TikTok հարթակներում իր վերաբերյալ արված հայտարարությունը, որով, ըստ հայցի, վերջինս տարածել է զրպարտություն պարունակող տեղեկություն։ Խոսքը վերաբերում է այն պնդմանը, թե իրավապահները պետք է գնահատական տան, թե որքանով է իրավաչափ «արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»։ Հայցադիմումով պահանջվում է, որ հերքումը հրապարակվի Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերում՝ առանց հավելյալ մեկնաբանությունների և նույն տեսանելիությամբ, ինչ սկզբնական հրապարակումը։ Բացի այդ, Սամվել Կարապետյանը պահանջում է Ալեն Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերը՝ ներառյալ պետական տուրքն ու փաստաբանական վարձատրությունը»,- գրում է լրատվամիջոցը։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
