Դատախազության կարծիքով՝ Փաշինյանի արտահայտություններում հանցակազմ չկա
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրների հասցեին հնչեցրած արտահայտությունների առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվի։ Դատախազությունից «Նյուզ»- ի հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեի քննիչի կողմից վարույթ չնախաձեռնելու արձանագրության օրինականությունը։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին «չոքցնելու եմ», «սատկացնելու եմ» արտահայտություններ էր արել։ Դրանից հետո «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի երկրորդ համար, փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդում էր ներկայացրել ինչպես իրավապահներին, այնպես էլ ԿԸՀ–ին։ Քննչական կոմիտեն, սակայն, արձանագրել է, որ Փաշինյանի հայտարարությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում և վարույթ չնախաձեռնելու որոշում էր կայացրել, որոշման օրինականությունը հաստատելու նպատակով այն ուղարվկել էր դատախազին։ ԿԸՀ–ն ևս մերժել էր Արամ Վարդևանյանի դիմումը՝ քննարկման առարկա դարձնել ՔՊ–ի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը և դիմել իրավասու մարմիններին՝ քարոզչության ընթացքում հնչեցված արտահայտություններին իրավական գնահատական տալու համար։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
