«Ահազանգեր ենք ստանում, որ քաղաքացիներին ստիպում են նկարել իրենց քվեաթերթիկը». Գոհար Մելոյան
![]() «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանն այսօրվա ասուլիսի ժամանակ խոսել է արձանագրված ահազանգերի մասին. «Քաղաքացիներին հրահանգում ու ստիպում են քվեախցիկում լուսանկարահանել կամ տեսանկարահանել այն քվեաթերթիկը, որն իրենց ուժի օգտին տրվող քվեաթերթիկ է: Սա արգելված արարք է: Երկրորդ, ահազանգեր ենք ստանում, որ մարդկանց ստիպում են մեր դաշինքի, այսինքն՝ 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել՝ որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկել: Սա իրավախախտում է: Երրորդ, գյուղաբնակներին ահաբեկում են, թե քվեախցերում գաղտնի տեսախցիկներ են դրված լինելու, որի միջոցով նայելու են, թե մարդն ում օգտին է քվեարկում: Տեղեկացնեմ, որ տեղամասային կենտրոններում, բացի օրինական տեսախցիկներից, թաքնված որևէ տեսախցիկ չի լինելու: Գնացեք, ազատորեն իրացրեք ձեր քաղաքական իրավունքը»,- ասել է Մելոյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
