«Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, գնացել է գործարքի»․ Լևոն Զուրաբյան
144
Հինգշաբթի, 28 մայիսի, 2026 թ., 14:54
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ Նիկոլ Փաշինյանին աջակցելու իր կոչով Թրամփը չի էլ թաքցնում, որ անում է դա բացառապես մի նպատակով. այն է, որ «մեր հրաշալի Ամերիկյան Նավթային Ընկերությունները ստանան հասանելիություն Կենտրոնական Ասիայից ընդհուպ մինչև Միացյալ Նահանգները»: Այսինքն՝ ժողովրդավարության սկզբունքների բացահայտ խախտումը, ժողովրդի ազատ կամարտահայտությանը արտաքին կոպիտ միջամտությունը և հայ ժողովրդի վզին օտարի խամաճիկին պարտադրելն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲԱՑԱՀԱՅՏ արդարացվում է բացառապես ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի և նավթային հսկայական շահույթի ձեռքբերման նպատակով: Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, գնացել է գործարքի. նա կառուցում է ԹՐԻՓՓ-ը, ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, որում մենք կարող ենք բառիս բուն իմաստով ՈՏՆԱՏԱԿ ընկնել, փոխարենը ստանալով Արևմուտքի հակադեմոկրատական աջակցությունը Հայաստանում կառավարող հակաժողովրդական անիրավ ռեժիմին: Ինչպես միշտ՝ նման վիճակներում Հայաստանը ստանալու է միայն ավեր ու կորուստ, ստանալու է բռնապետություն, լավագույն դեպքում դառնալով համաշխարհային տնտեսության հումքային կցորդ, որի տերն ու տիրակալը լինելու է Ադրբեջանը՝ մեր ազգային ինքնության համար իր բոլոր հետևանքներով: Բայց կա և այլ ճանապարհ՝ Հայաստանի Խելամիտ Ուղին, որը մերժում է որևէ ճամբարի՝ այդ թվում Ռուսաստանի կցորդ դառնալը և Հայաստանը դիտարկում է որպես ինքնիշխան անկախ երկիր: Մեր խաղաղության և զարգացման բանաձևը՝ ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ գերտերությունների շահերի ներդաշնակեցման ծրագիրն է, որը կայուն և հարատև խաղաղություն ու զարգացում կբերի մեր երկրին»: