«ԱՄՆ նախագահի գրառումը հարաբերական է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ԱՄՆ նախագահ Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ի ընտրությունից առաջ ունի իր անվերապահ և լիարժեք աջակցությունը: «Դարձնենք Հայաստանը դարձյալ մեծ», իր հայտնի այսպես ասած MAGA՝ «Դարձնենք Ամերիկան դարձյալ մեծ» կարգախոսն է վերափոխել Թրամփը: Սա, իհարկե, Հայաստանի ներքին գործերին միջամտության հերթական օրինակն է, որի մասին անշուշտ իշխանական և արևմտամոլ պրոպագանդիստները կլռեն, որովհետև հայտարարողը ոչ թե Պուտինն է, այլ՝ Թրամփը: ԱՄՆ նախագահի գրառումը սակայն, մեղմ ասած, հարաբերական է: Նա գրառումն արել է Ռուբիոյի օդանավակայանային այցից հետո: Կամ Երևանն փոխանցել, որ շատ-շատ անհրաժեշտ է Թրամփի աջակցությունը, կամ՝ Ռուբիոյի այցի ընթացքում Երևանը տվել է մի այնպիսի խոստում, որի դիմաց էլ Թրամփը արել է իր գրառումը: Պարզապես, հաշվի առնելով, որ MAGA-ն այսօր ակնհայտ ճգնաժամի մեջ է և քանդված է հենց ԱՄՆ-ում՝ Թրամփի վարչակազմում, ընդ որում Իրանի դեմ անհաջող պատերազմից հետո, ապա թերևս մեծ վերապահումով է պետք մոտենալ, եթե Թրամփը խոսում է «Հայաստանը մեծ դարձնելու մասին»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
