Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 մայիսի, 2026 թ.

«Չենք կարողանում էլիտա գեներացնել»․ Վահրամ Մարտիրոսյան

72
Այսօր, 15:36
«Չենք կարողանում էլիտա գեներացնել»․ Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի բան ասեմ այստեղ։
Եթե մի կողմ դնենք ուրացումը, ես Փաշինյանին մերժում եմ նրա պոպուլիզմի, ոչ կոմպետենտության, անլրջության, և ամենակարևորը՝ պատերազմում պարտվելու համար։
Մյուս կողմից եթե բոլոր ներկա ընդդիմություններին հավաքենք մեկ տեղում, կստանանք ավելի «Նիկոլ»՝ ավելի պոպուլիստ, ավելի ոչ կոմպետենտ, ավելի անլուրջ։
Միանգամից ասեմ՝ նույնիսկ այս համադրության պայմաններում ռեժիմին հեռացնելը գոյաբանական մակարդակի հարց է։ Սրանք պարզապես վատ կառավարիչներ չեն․ սրանք հետևողականորեն դեմոնտաժում են հայկականության կոնստրուկտները։
Խոսքը ընդդիմությունների ապիկարության մասին է։ Ընդդիմությունները այն աստիճանի ապիկար են, որ Անդրանիկ Քոչարյանից են սպասում իմանան, թե ինչու ենք պատերազմում պարտվել։
Մեր ազգի դարավոր խնդիրն է՝ չենք կարողանում էլիտա գեներացնել։
Իսկ «ֆռանգյուլներն» էլ ուրախանալու տեղ չունեն․ իրենց պատմական ռեսուրսն էլ է սպառվում։ Նույնիսկ ընտրություններում հաղթանակի դեպքում դեռ որոշ ժամանակ նույն տեմպով շարունակելու են վնաս տալը, բայց արագ վերջնականապես սպառվելու են»։