«Արևմուտքի հետ ՀՀ-ի ձեռքսեղմումները բացատրում են, թե ինչու են նրա սահմաններին ԵՄ դիտորդներ տեղակայված»․ Շոյգու
![]() Արևմտյան երկրների հետ Հայաստանի «ամուր ձեռքսեղմումներից» հետո Ռուսաստանը հիմա հասկանում է, թե ինչու են ավելի վաղ Հայաստանի սահմաններին եվրոպացի դիտորդներ տեղակայվել։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստից հետո։ ТАСС-ի հարցին պատասխանելով Շոյգուն նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սուր փուլի ավարտից հետո ՀԱՊԿ-ի կողմից Երևանին առաջարկ է ներկայացվել սահմանին դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։ «Հայկական կողմն ասաց, որ դրա կարիքը չկա, սակայն հանկարծ առաջացավ Եվրոպական միության դիտորդների կարիքը։ Սկզբում ասացին, որ այն ժամանակավոր է, մինչև ամեն ինչ հանդարտվի, երկու տարով։ Սակայն արդեն այն ժամանակ որոշ ղեկավարներ ասացին, որ դա երկու տարով չէ, այլ երկար ժամանակով։ Այսօր բոլոր իրադարձություններից հետո, որոնք մենք տեսանք օվկիանոսից այն կողմ՝ ջերմ ձեռսեղմումներ, տարատեսակ փաստաթղթերի ստորագրում, մենք գիտենք, թե ինչի համար են այնտեղ եվրոպական դիտորդները»,- ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
