Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը
![]() Հունիսի 12-14-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը։ Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում և մշակութային այլ վայրերում։ Միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Հայաստանի պատմության թանգարանը, Լոռի-Փամբակի, Դիլիջանի, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանները, Երևանի պատմության թանգարանը։ Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի և հնագիտությամբ հետաքրքրվողների համար։ «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը Հայաստանը մասնակցում է չորրորդ տարին։ Միջոցառման ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ հնագիտության ոլորտին՝ այցելել պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ: Կազմակերպվում են հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ, տեղի են ունենում մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումներ (պեղումներ, ցուցադրություններ, դասընթացներ, քայլարշավներ և այլն)։ 2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների համակարգումն ու խթանումը հանձնել է Կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտին (Inrap): 2026 թ․ միջոցառումների պաշտոնական կայք: Ծրագիրը՝ այստեղ։ |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
