«Հերթական թուրք դիվանագետը, ով սատարման խոսքեր է հղել Փաշինյանին»․ Վարուժան Գեղամյան
![]() Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Թուրքիայից շարունակում են աջակցության կոչերը Հայաստանի դե ֆակտո իշխանություններին։ Հերթական թուրք դիվանագետը, ով սատարման խոսքեր է հղել Փաշինյանին, Հալիլ Աքընջըն է, ով հանդիսանում է Թյուրքական պետությունների կազմակերպության հիմնադիր քարտուղարը։ Տարակուսած թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի սահմանը չբացելու քաղաքականությունից՝ դեսպան Աջընջըն «Cumhuriyet» թերթի հետ հարցազրույցում հայտարարել է. «Հայաստանի ընտրություններին որպես վարչապետի թեկնածու առաջադրվածների մեջ, բացի Փաշինյանից, կա՞ արդյոք այլ քաղաքական գործիչ, ով հանձն է առել փոփոխել Հայաստանի սահմանադրութունը և այդ հարցում չի խուսափել Սփյուռքին և Եկեղեցուն հակադրվելուց։ Այդ համատեքստում, երբ Ադրբեջան-Հայաստան համաձայնագրի նախնական ստորագրումը տեղի է ունեցել և հստակ որոշվել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է հնարավորինս շուտ բացվի և գործարկվի, արդյո՞ք սահմանային անցակետի բացումը պարզապես ժամանակի հարց չէ։ Եթե այդպես է, ի՞նչ վնաս կա, եթե սահմանային անցակետը բացվի հայաստանյան ընտրություններից առաջ և այդպիսով աջակցություն ցուցաբերվի Փաշինյանին»։ Այս դեպքում արժե հիշեցնել հետևյալ հռետորական հարցս․ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
