«Մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես առաջվա ծովից ծով Հայաստանը հետ է բերել». Գագիկ Ծառուկյան
![]() «Վարչապետի աթոռին նստած մարդուն ասում եմ՝ ի՞նչ է ուզում, բոլորը հոգնել են իր պահվածքից, իր վերաբերմունքից, իրենց գործունեությունից՝ բռնելով, ձերբակալելով, հայհոյելով, սուտ ասելով, վիրավորելով, երկրի ծանր վիճակը թողած՝ ի՞նչ է իր ուզածը, նույն ճակատագի՞րը, ինչ Արցախո՞ւմ եղավ»,- Արբակիր վարչական շրջանում քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «8 տարի խաբելով՝ բերեց ինչի՞ հասցրեց՝ հողերի հանձնելով, զոհեր տալով, Ալիևին շնորհակալություն հայտնելով։ Դա է իր արածը․․․ Այսօր ինքն ի՞նչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի։ Մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես առաջվա ծովից ծով Հայաստանը հետ է բերել կամ հայտնագործություն է արել։ Մասնատված Հայաստանը կպցրել է դոշին, ման է գալիս ու ոչ մի բան չի ասում։ Այսինքն՝ ասելու բան էլ չունի»,- նշեց Ծառուկյանը՝ ընդգծելով, որ ժողովուրդը պետք է ընտրի կա՛մ եկեղեցի քանդողին կամ եկեղեցի կառուցողին, երկիրը շենացնողին կամ երկիրը քանդող, ավերակ սարքողին։ |

«Ինչո՞ւ են որոշել Գազայի բնակիչների արյան մեջ թաթախված ձեռքերով դիպչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին». Հակոբ Բադալյան
10416:30
Իսրայելի կառավարությունն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
11515:05
Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին (տեսանյութ)
13813:53
«Իսրայելը կորցնում է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը». #Politico
13513:35
«Երևանի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը կհանգեցնի ծանր հետևանքների հայերի համար». Մեդվեդև
17613:11
«Արևմուտքը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ». Մեդվեդև
16612:48
