Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 մայիսի, 2026 թ.

«Ծննդյան օրը շինծու մեղադրանքով «Նիկոլի գուլագում» է»․ Նարինե Կիրակոսյան

63
Այսօր, 09:36
«Ծննդյան օրը շինծու մեղադրանքով «Նիկոլի գուլագում» է»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի ցույցերը ղեկավարած Բագրատ սրբազանի տարեդարձն է և նա ․․․ ԲԱՆՏՈՒՄ Է
Մինչ մարդկանց մի հատվածն այդ թվում հորինված մեղադրանքներ ու կեղտ է շպրտում արքեպիսկոպոսի ու մյուս արդարների հասցեին, իսկ մի ստվար հատված էլ մնում է իր անձի նկատմամբ հարգալից և սատարում բանտարկման ընթացքում, Հայաստանի վարչապետի աթոռին շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը, ով իր սեփական խոսքին համաձայն ընտրություններից հետո նույն Տավուշից ևս մի նոր տարածքներ է հանձնելու։
Բագրատ սրբազանը, ով 2018-ի խեղափոխումից հետո փաշինյանական ոհմակին դեռ համարում էր ևս Հայ Եկեղեցու հետևորդներ 2020 թվականի աղետից հետո կտրուկ հասկացավ, ո՞րը որի՞ց հետո է և ո՞վ ի՞նչ նպատակով է եկել իշխանության։
Նա գուցե ոչ հմուտ, նույնիսկ հապճեպ, քչաթիվ տավուշեցիների հետ, բայց հետո մեծ ալիքով սկսեցին, հետո տարան ու փորձեցին կանխել փաշինյանական Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու պրոցեսը։
Հիշեցնեմ, որ տավուշեցիներից մի քանի հոգով, որոնց հետո միացավ նաև Տավուշի թեմի հոգևոր առաջնորդը սկսեցին ճանապարհ փակել, բողոքել, երբ 2024 թվականի մարտի 9-ից հետո, երբ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել Հայաստանի 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը, Խեյրիմլին և Գըզըլհաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Իսկ մարտի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, որ մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։
Այն բողոքի ալիքը եկավ հասավ մաև մայրաքաղաք, սակայն այժմ արդեն Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու ևս 17 անձինք փաշինյանական բանտում են ու մեղադրվում են իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության համար: Գլխավոր դատախազը հայտարարել էր, թե ծանրակշիռ ապացույցներ ունի։
Ի դեպ, 2025 թվականի հունիսի 25-ին ձերբակալված «Սրբազան պայքարի» առաջնորդին ու մասնակիցներին կալանավորելու որոշումն էլ կայացրել էր Վազգեն Սարգսյանի եղբոր Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։
Իրականում «Սրբազան բողոքի» գործողությունների նպատակը եղել է կանգնեցնել Հայաստանի տարածքների հանձնման ընթացքն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնել։ Բայց նիկոլը խաղաղ ցուցարարների դեմ ահռելի մեծ զորք բերեց, զենք կիրառեցին, մարդկանց վրա նռնակներ նետեցին ու հարյուրավորներին մարմնական տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ հասցրեցին։
Իսկ հետո կարեցին այդ ահաբեկչության մեղադրանքի գործը։ Բայց ո՞ւր են ահաբեկչության վերաբերյալ ապացույցները։ Դատարանը մինչ հիմա այդպես էլ չապացուցեց, որ Բագրատ սրբազանն ու 17 արդարները ահաբեկիչներ են։
Բայց ի՞նչ դատարան, եթե Հայաստանի ղեկին մեկն է, ով Հայաստանն ու հայերին ատելով Արցախ է հանձնում, հազարավոր հայորդիների գլուխ ուտում ու 2018 թվականից մինչ օրս ամեն օր, կլոր տարի բոլորիս ահաբեկում է, սպառնում կզացնել, սատկացնել․․․ ու ջղայնանում, թե մենք ինչի՞ ենք դեռ ապրոիւմ ու չենք մեռել։
Ինչ եղել եղել է, բայց 2017թ. հուլիսի 25-ից Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ նշանակված Բագրատ սրբազանը հիմա, իր ծննդյան օրը շինծու մեղադրանքով ու քաղաքական հալածանքի պատճառով «Նիկոլի գուլագում» է։
Նրանք բանտում են, որովհետև դուրս էին եկել Սրբազան Հայրենիքի համար պայքարելու։ Ոչ մի ուրիշ տողատակեր չկար, չկա ու չի կարող լինել, քանի որ սեփական հողիդ, հավատավորներիդ կյանքն ու եկեղեցիներդ պահպանելու նպատակը՝ ՍՐԲԱԶԱՆ Է։
Թող Աստված օգնական լինի անարդարադատության բանտի ճաղերի ետևում գտնվող Բագրատ սրբազանին ու բոլորին, ով Հայրենիքի համար չկքեց ու պայքարեց։
Սրբազանին նաև ուժ, տոկունություն, իմաստություն, համբերություն ու առողջություն եմ մաղթում։
Թող Աստված փրկի մեր Սուրբ Հողն ու Եկեղեցին և վերակամգնի արդարություն ունենալու մարդու իրավունքը»։