«Մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ»․ Արարատ Միրզոյան
![]() «Մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ»,- այսօր Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների ասուլիս ժամանակ հայտնել է Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը, որ «Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշի՝ միանո՞ւմ է ԵՄ-ին, թե՞ մնում է ԵՏՄ-ում»։ «Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով և տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում փոխշահավետ հարաբերությունները զարգացնել»,- նշել է Միրզոյանը և հավելել․ «Ի վերջո բոլոր կողմերը պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին։ Երբ կհասունանա այն պահը, որ մենք պետք է որոշում կայացնենք՝ լինել այս կամ այն խմբի երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք։ Դրսից չէ, որ մեզ պետք է այդ մասին ասեն»։ |

«Ռուսաստանը տեսնում է ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու փորձեր»․ Ուշակով
2918:47
«Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը». Ալեն Սիմոնյան
7317:00
Փեզեշքիանը ժամանել է Պակիստան (տեսանյութ)
14316:51
«Ուզում եմ ներողություն խնդրել այն տեսարանի համար, ինչը տեսաք ավագանու նիստին»․ Արմեն Փամբուխչյան (տեսանյութ)
7916:24
«Հայաստանի իշխանությունները շարունակում են ցուցաբերել ընդգծված անտարբերություն»․ Վահագն Սարոյան
9616:18
«Արմենը ոչ թե ժամի, այլ ժամանակի հրամայականով է առաջնորդվում»․ Էդուարդ Շարմազանով
7816:12
