Նիկոլ Փաշինյանն առաջինը խախտեց ՔՊ-ի քարոզչական ուղեցույցը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մենք գրել էինք, որ ՔՊ-ի քարոզչական բուկլետները բաժանելու գործը հիմնականում դրված է ոչ կուսակցականների, այլ վարձու աշխատողների վրա։ Երիտասարդական մեծ կառույց ունեցող, համենայնդեպս այդպես ներկայացող ուժը ոչ թե իր անդամների միջոցով է քարոզչական նյութերը տարածում, այլ մարդիկ է վարձել, որոնք 7-10 օր բուկլետ բաժանելու համար 200-250 հազար դրամ աշխատավարձ են ստանալու: Բայց այս գումարը վաստակելը, պարզվում է, հեշտ չէ, քանի որ հատկապես Երևանում համատարած մերժում, վիրավորում են ՔՊ-ի բուկլետ բաժանողներին, դուռն են շրխկացնում նրանց վրա, անպատվում են, անգամ դեպք է եղել՝ ջուր են շփել նրանց վրա և այլն։ Ուղեցույցը վերնագրել են՝ «2026թ. խորհրդարանական ընտրություններ․ ՔՊ դռնեդուռ արշավ»։ «Ինչո՞ւ է աշխատանքը դռնեդուռ» կարևոր հարցին պատասխանում են հենց ՔՊ ուղեցույցում․ «Դռնեդուռ աշխատանքի հիմնական գաղափարը՝ մասնակցություն, վստահություն և թիրախավորված զրույցներ»։ Ըստ ուղեցույցի՝ «անձնական զրույցը վստահություն է ստեղծում, անձնական շփումն ավելի արդյունավետ է, քան գովազդը , սոցիալական մեդիան»։ Հատուկ շեշտվում է, որ նպատակ չկա բոլորին համոզելու․ «Մեր նպատակն է՝ մոբիլիզացնել աջակիցներին, համոզել չեզոքներին։ Կարեւորը՝ աջակիցներին բերել ընտրատեղամաս, չեզոքներին համոզել, որ ՔՊ ընտրելը կարևոր է երկրի և երեխաների ապագայի համար»։ Այսինքն, ՔՊ-ում հասկացել են, որ միայն երդվյալ նիկոլականները կարող են այսքանից հետո իրենց ընտրել, ուստի նպատակը նրանց ընտրատեղամաս տանելն է։ Շեշտվում է՝ կարեւոր է, որ իրենց աջակիցներն անպայման մասնակցեն քվեարկությանը, ուստի ամեն գնով պետք է համոզել, որ հունիսի 7-ին գնան ընտրության: Օրինակ՝ այսպես․ «Ամեն դեպքում, Ձեր ձայնը շատ կարևոր է, մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում 2018թ․-ից սկսած, երբ մեր երկրի ու երեխաների ապագան ձեր ձայներով է որոշվում։ Եվ ամենակարեւորը՝ սա ընտրություն է խաղաղության եւ պատերազմի միջեւ։ Խնդրում եմ՝ ընտրեք խաղաղությունը»։ Խորհուրդ են տալիս զրույցը վարել 1-3 րոպե տևողությամբ, խոսել թոշակների 10 հազար դրամի և պարտադիր առողջապահական ապահովագրության մասին։ Անգամ նկարագրված է, թե դա ինչպես անել՝ դուռը թակել, ներկայանալ, ներկայացնել թիմը, ճշտել՝ ժամանակ կարո՞ղ են տրամադրել, շարունակե՞նք խոսակցությունը: Եթե ոչ, հանգիստ, առանց համոզելու հեռանալ։ «Դուռը մեղմ թակել․ կարող է փոքր երեխա քնած լինել, կարող է տանը առողջական խնդիր ունեցող մարդ քնած լինել։ Կանգնել մեկ քայլ հետ, ժպտալ, խոսել հանգիստ տոնով։ ․․․ Սկսել խաղաղության թեմայից: Օրինակ. «Մենք խնդրում ենք, որ դուք հունիսի 7-ին տեր կանգնեք խաղաղությանը՝ քվեարկելով ՔՊ-ի օգտին։ Դա Հայաստանի խաղաղ ապագան երաշխավորելու միակ տարբերակն է»։ Հարգել մարդկանց ժամանակը, եթե զբաղված են, շնորհակալություն հայտնել, անցնել առաջ։ Հարգալից վերաբերմունքը ձեւավորում է քաղաքական թիմի նկատմամբ վերաբերմունքը»,- ասված է ուղեցույցում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ինչո՞ւ են որոշել Գազայի բնակիչների արյան մեջ թաթախված ձեռքերով դիպչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին». Հակոբ Բադալյան
10416:30
Իսրայելի կառավարությունն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
11515:05
Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին (տեսանյութ)
13813:53
«Իսրայելը կորցնում է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը». #Politico
13513:35
«Երևանի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը կհանգեցնի ծանր հետևանքների հայերի համար». Մեդվեդև
17613:11
«Արևմուտքը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ». Մեդվեդև
16612:48
