«Մեզնից գողանում են մեր ընտրությունները»․ «Միասնության թևեր»-ը հաղորդում է ներկայացնում
![]() «Այս իշխանությունը լռություն է պահպանում, և այնպես են անում, որ մոռացության մատնվի, մինչդեռ իմ տարածած ձայնագրության նպատակն էր ցույց տալ, որ մեզնից գողանում են մեր ընտրությունները, գործում է հատուկ սխեմա»,- դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։ «Կա բարձր մակարդակի, կազմակերպված հովանավորչություն։ Մեր նպատակը չէ, որպեսզի ուսանողներին, ուսուցիչներին ենթարկեն պատասխանատվության, որովհետև նրանք ևս զոհեր են և մեր նպատակն է պաշտպանել նրանց այս արարքներից։ Հանցագործության մասին այս հաղորդման մեջ նշել ենք, որ պետք է քննություն տարվի, վարույթ իրականացվի և պարզվի քաղաքական մակարդակի բարձր պաշտոնատար անձանց ներգրավվածությունն այս արարքներին։ Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան. ովքեր ներգրավված են այս հանցավոր արարքի մեջ և այս սխեման հովանավորում են նաև նրանք, բայց անընդհատ պատասխանատվությունն ու մեղքը գցում են այն մարդկանց վրա, ու իրենք ճնշում են»,- նշել է Թաթոյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Արման Թաթոյանը ձայնագրություն էր հրապարակել, թե ինչպես է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսն ուսանողներին պարտադրում մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
