«Արմավիրում ուսանողներին հորդորել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին»․ Արման Թաթոյանը ձայնագրություններ հրապարակեց
![]() «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր հրավիրած հրատապ ասուլիսում հրապարակեց ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես է մի կին ուսանողներին հրահանգում մասնակցել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին։ Թաթոյանը օարզաբանեց, որ խոսքը Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի մասին է: Հրապարակված ձայնագրությունում ասվում է․ «Երեխեք ջան, վաղը ժամը հինգին մենք պետք է հրապարակում հավաքվենք, երկու կուրսին էլ վերաբերում է: Նրանք, ովքեր շատ հեռվից են գալու, խնդիր չկա մի քանի հոգու բացակայությունը ոչինչ: Բայց, նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու, խնդրում եմ, ես էլ եմ գալու: Ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարում, երեխեք: Այնպես չլինի, որ ես գնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ մեկ չկա: Նայեք, տեսեք, ես պետք է իմ տնօրինությանը երեսպարզ անեմ, դուք էլ՝ ինձ»: «Այս կինը, բացի դասախոս լինելուց նաև Արմավիրի ավագանու ՔՊ անդամ է»,ճ հայտնեց Թաթոյանը |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
