Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 մայիսի, 2026 թ.

«Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիքինգի զոհ»․ Լիլիթ Գալստյան

64
Երեկ, 23:24
«Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիքինգի զոհ»․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀ
Տինին Անդրեասյան, բնականաբար, հիշեցնում եմ կրթական համակարգը ապակուսակցականացնելու և ապաքաղաքականացնելու ձեր բազմաթիվ խոստումները, որոնք տասնյակ այլ խոստումների կողքին, հեռու են իրականությունից։ Սա մանկավարժական և դպրոցական ռեսուրսի, նաև աշակերների չարաշահման խայտառակ պատկեր է։
Այս մանկավարժները միաժամանակ թե՜ շահագործվում են, թե՝ դեմ գնում իրենց խղճին։ Շատերը կուզենային նախընտրական գործիք չդառնալ, բայց ելնելով Հայաստանում տիրող ֆեոդալական բարքերից եւ համակարգից, աշխատանք չկորցնելու և սև ցուցակներում չհայտնվելու վախից, ենթարկվել են Արագածոտնի մարզպետարանի հրահանգին։
Ըստ էության, Արագածի, Ապարանի, Քուչակի դպրոցները քաղաքական թրաֆիքինգի են ենթարկվում․․․
Սրանք հազվադեպ դեպքեր չեն․ օրերս Կոջոյանի դպրոցի խանդավառ քպ-ական տնօրենի վարքն էր քննարկման առարկա․․․
Սա նաև անձամբ ձեր բացթողումն է, տիկին Անդրեասյան»։

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան