5,9 քառակուսի կիլոմետր տարածք անցել է Ադրբեջանին
![]() Տվյալների վերլուծությունը թույլ է տալիս համեմատաբար ամբողջական պատկերացում կազմել Բաղանիս-Բերքաբեր գյուղերի շրջանում տարածքային փոփոխությունների մասին: Ի՞նչ տեսք ունեն Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հետևանքները Տավուշի մարզում․ «Սպուտնիկ Արմենիա»-ն ներկայացնում է մանրամասները քարտեզի վրա։ Ապրիլի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշի մարզում 12–կիլոմետրանոց հատված են սահմանազատել, և առաջիկայում կշարունակվի և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքը։ Եվ չնայած Հայաստանի կառավարությունը պարբերաբար հայտարարում է գործընթացը շարունակելու ծրագրերի մասին, իշխանությունները մինչ օրս չեն ներկայացրել 2024 թվականից ի վեր սահմանագծման և սահմանազատման գործընթացում կատարված փոփոխությունների ամբողջական պատկերը։ Ավելին՝ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տրամադրել Ադրբեջանի հետ համաձայնեցված սահմանային սյուների կոորդինատները։ Հիմնվելով արբանյակային թարմացված պատկերների և այլ տվյալների վրա՝ լրատվականն ստեղծել է քարտեզ, որը կօգնի հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Տավուշում։ Կարմիր գծով նշված են նոր սահմանի այն հատվածները, որտեղ իրականացվել է սահմանագծում և սահմանազատում, և որտեղ այժմ տեղադրված է փշալարերով ցանկապատ։ Դեղին գիծը ցույց է տալիս սահմանը՝ ըստ Google-ի: Մուգ շագանակագույն գիծը ցույց է տալիս ՀՀ զինված ուժերի կողմից նախկինում վերահսկված տարածքը, որը զիջվել է Ադրբեջանին: Բաց շագանակագույնը ցույց է տալիս «չեզոք գոտին» կամ ՀՀ ԶՈւ և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության դիրքերի միջև ընկած տարածքը, որը նույնպես սահմանազատումից հետո անցել է Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ: Մուգ կանաչով նշված է Բերքաբերի հատվածում գտնվող գոտին, որը նախկինում վերահսկվում էր Ադրբեջանի կողմից, սակայն անցել է Հայաստանին։ Հենց այդտեղ է Բաքուն հետ քաշվել միակ դիրքից և մի փոքր նահանջել դեպի հյուսիս։ Բաց կանաչ գույնի վրա սպիտակ գծերով նշված է «չեզոք» գոտին (2 հատված), որը դելիմիտացիայից հետո անցել է ՀՀ լիակատար վերահսկողության տակ։ Արդյունքում, մոտավորապես 5.9 քառակուսի կիլոմետր տարածք անցել է Ադրբեջանի, 0.5 քառակուսի կիլոմետրից պակաս տարածք՝ ՀՀ վերահսկողության տակ: Քարտեզի վրա նշված է նաև ՀՀ զինված ուժերի կողմից թողնված դիրքերից մեկը (ընդհանուր առմամբ կա մոտ մեկ տասնյակ նման դիրք): Ի տարբերություն մյուսների՝ այն գտնվում է սահմանազատման գոտուց դուրս, սակայն ՀՀ զինված ուժերը լքել են այն։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախկինում փաստացի հրաժարվել էր մեկնաբանել այս դիրքից հետքաշվելու փաստը՝ նշելով, որ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է նույնաբովանդակ հարցմանը»: Ի՞նչ եղավ այս դիրքի հետ Աղբյուրը նոր հարցում է ուղարկել, այս անգամ՝ փոխվարչապետ և ՀՀ սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ հետևյալ հարցերով. 1) Դիրքի դուրսբերումը համաձայնեցվե՞լ է սահմանազատման ընթացքում: 2) Եթե ոչ, ապա ինչո՞վ է դա պայմանավորված: 3) Ադրբեջանը ներկայացրե՞լ է այդպիսի պահանջ: 4) Արդյոք այլ սահմանային փոփոխություններ եղել են սահմանազատման ենթակա հատվածներից (պաշտոնապես հրապարակված քարտեզում նշված) դուրս: Եթե այո, ապա ինչ փոփոխություններ և որ հատվածներում։ 5) Արդյոք Ներքին Ոսկեպարի մի հատվածը չի ցանկատապվել: Եթե այո, ապա ինչու: Փոխվարչապետի գրասենյակը մեր հարցերը վերահասցեագրել է ՀՀ պաշտպանության նախարարություն։ ՊՆ-ից պատասխանել են. «Ներկայացրած հարցադրումների վերաբերյալ տրվել են պաշտոնական պարզաբանումներ և հավելյալ որևէ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։ ՀՀ ՊՆ-ն, պնդումներին հակառակ, մեր հարցերին պատշաճ պարզաբանումներ չի տվել։ Բոլոր հարցերը մնում են բաց։ |

Փենթագոնը բացահայտել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ծախսերը
020:54
«Միացյալ Նահանգները կվերականգնի իր գերիշխանությունն Արևմտյան կիսագնդում». Փիթ Հեգսեթ
7020:17
«Էնքան վախեցած են, որ օրը մի էշություն դուրս են տալիս». բանավեճ Արեն Ափիկյանի և Ալեն Սիմոնյանի միջև (լուսանկար)
7319:36
Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Զվարթնոց օդանավակայանում է
10718:18
«ՔՊ-ի մանկլավիկներին տեղեկացրեք, որ մարդու ֆիզիկական արատը ծաղրելը տգիտություն է»․ Անուշ Գինոսյան
9317:12
Մուստաֆաևը հեռացավ Աղվերանից (տեսանյութ)
10117:06
