Իրավապաշտպան կազմակերպությունները դիմել են ԵՀ և ԵԽ նախագահներին
![]() Իրավապաշտպան կազմակերպությունները դիմում են հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային. «Հարգելի տիկին ֆոն դեր Լայեն, Հարգելի պարոն Կոշտա, Հայաստանն առաջիկայում հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը: Այս միջոցառումների շրջանակում ձեր առաջիկա այցը մեր երկիր ողջունելի է: Վստահ ենք, որ այս միջոցառումներն ավելի կամրապնդեն Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները և իսկապես կնպաստեն Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացին: Այս նամակով մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, ձեր ուշադրությունն ենք հրավիրում կարևոր մարդասիրական խնդրի՝ Բաքվում դեռևս պահվող հայ գերիների ազատ արձակման վրա: Չնայած հայ գերիներին անհապաղ ու անվերապահ ազատ արձակելու մասին միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ 2025թ. մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում արտացոլված պահանջին, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել 19 հայ գերիների և տառապանքներ պատճառել նրանց ընտանիքներին: Դուք այսօր ղեկավարում եք մի կառույց, որի համար մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական հարցերն անկյունաքարային նշանակություն ունեն: Ու հենց այս կարևոր արժեքների պահպանումը, իրավունքների նկատմամբ հարգանքն է այն հիմքը, որը թույլ է տալիս կայուն խաղաղություն հաստատել: Մենք գնահատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ուղղված Եվրամիության ջանքերը և ակնկալում ենք ձեր ակտիվ աջակցությունը հայ գերիների անհապաղ վերադարձը հնարավոր դարձնելու հարցում: Զինված հակամարտության համատեքստում ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունի խաղաղության գործընթացի համար, և վստահության կառուցման կարևորագույն միջոց է: Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն: Արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում կայացվել են դատավճիռներ, որոնք մինչ օրս անգամ չեն տրամադրվել կալանավորվածներին և նրանց անկախ փաստաբաններին, ինչը փաստացի խոչընդոտում է նրանց իրավունքը՝ դիմելու միջազգային ատյաններին։ Իսկ Ադրբեջանի կառավարության պահանջով երկրում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեության դադարեցումը հայ գերիներին զրկել է միջազգային մարդասիրական որևէ մեխանիզմից: Մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, համոզված ենք, որ Եվրամիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում: Ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր: Ուստի դիմում ենք ձեզ և եվրոպական բոլոր երկրների առաջնորդներին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայ գերիները հնարավորինս շուտ ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Մենք խորապես հավատում ենք, որ Եվրոպական միությունը կարող է իրականում աջակցել այս հրատապ մարդասիրական խնդրի լուծմանը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքներին։ Ստորագրել են՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ Հ ելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ ԻՆԵԴՆԵԹ Տեղեկատվության և կրթության զարգացման ցանց ՀԿ «Իրավունքի կենտրոն» ՀԿ «Արագած հովիտ» ՏԱԽ) « Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ «Արդարության նոր մշակույթ» ՀԿ «Լրագրողներ hանուն մարդու իրավունքների» ՀԿ Հ Հայաստանի Հելսինկյան կոմիտե «Արցախ միություն» ՀԿ «ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» սոցիալական, երիտասարդական ՀԿ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ «Արցախից Արցախ» տեղեկատվական, վերլուծական, հետազոտական, փաստաբանական կենտրոն ՀԿ |

Փենթագոնը բացահայտել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ծախսերը
020:54
«Միացյալ Նահանգները կվերականգնի իր գերիշխանությունն Արևմտյան կիսագնդում». Փիթ Հեգսեթ
7020:17
«Էնքան վախեցած են, որ օրը մի էշություն դուրս են տալիս». բանավեճ Արեն Ափիկյանի և Ալեն Սիմոնյանի միջև (լուսանկար)
7319:36
Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Զվարթնոց օդանավակայանում է
10718:18
«ՔՊ-ի մանկլավիկներին տեղեկացրեք, որ մարդու ֆիզիկական արատը ծաղրելը տգիտություն է»․ Անուշ Գինոսյան
9317:12
Մուստաֆաևը հեռացավ Աղվերանից (տեսանյութ)
10117:06
