Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 ապրիլի, 2026 թ.

«Հունիսի 7-ի ընտրություններից է կախված՝ կկարողանա՞նք պահպանել մեր ազգային ինքնությունը». Սուրեն Ներսիսյան

72
Այսօր, 20:48
«Հունիսի 7-ի ընտրություններից է կախված՝ կկարողանա՞նք պահպանել մեր ազգային ինքնությունը». Սուրեն Ներսիսյան

Փաստաբան Սուրեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերևի նկարում Աստուրիայի արքայադուստր Լեոնորն է՝ Իսպանիայի ապագա թագուհին:
Կարգապա, կիրթ, համեստ, հավասարակշռված, գիտելիքով լի, ավանդապաշտ:
Իսպանիայի ապագա թագուհին զինվորական պատրաստություն է անցել զինված ուժերի երեք ճյուղերում՝ ցամաքային զորքերում, ռազմածովային նավատորմում և ռազմաօդային ուժերում։
Իսկ ներքևում մեր ազգային խայտառակությունն է:
Սուտասան, խաբեբա, դավաճան, անբարոյական, նենգ, չարամիտ, զրպարտիչ, բամբասող, անկուլտուրական ...
p.s Հունիսի 7-ի ընտրություններից է կախված՝ մենք կկարողանա՞նք պահպանել մեր ազգային ինքնությունն ու մշակութային արժեքները, թե՞ հասարակությունը կշարունակի փոխվել այնպես, որ աստիճանաբար կորցնի իր ավանդական դիմագիծը և կսկսվի թուրքականացման գործընթաց»:

Աղբյուրը`   Սուրեն Ներսիսյան