Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
655
Հինգշաբթի, 30 ապրիլի, 2026 թ., 16:47
![]() «Չեստնի զնակ» մակնշման համակարգը՝ Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով, արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 միլիոն շշի վաճառքը։ Այս մասին РБК-ին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։ Սահմանափակումները սահմանվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը թողարկված արտադրանքի նոր խմբաքանակների ստուգման արդյունքում։ Ռոսպոտրեբնադզորից հայտնել են, որ նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ: Սահմանափակումներ են մտցվել քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար։ Արգելափակման տակ են հայտնվել տարբեր տարաներով արտադրանքի թողարկման ինը ամսաթվեր։ Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, արդեն իսկ դադարեցվել էր 338 հազար շշի իրացումը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
