Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 ապրիլի, 2026 թ.

«Թե բա՝ նոր հարցում»․ Ալեն Սիմոնյան

70
Այսօր, 16:24
«Թե բա՝ նոր հարցում»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ ««Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումներով ապրող, ուրախացող, իրենք իրենց ոգևորող, դրա վրա փող ծախսող մարդիկ, տարրերը պետք է ուղղակի այդ հարցումների որակի և ճշտության մասին այս նկարը նայեն:
Այս կազմակերպությունը
2021 թվականի ընտրություններից առաջ ահա այսպիսի կանխատեսում էր անում՝ ի դեպ վերջին՝ 5-րդ փուլում:
Ըստ այդ հարցման՝
1) «Հայաստան» դաշինք 28.7 %,
2) «Քաղաքացիական պայմանագիր» - 25.2%,
3) «Պատիվ ունեմ» - 10.8%,
4) «Բարգավաճ Հայաստան»-5.4%,
5) «Լուսավոր Հայաստան» - 5.2%։
Իսկ իրականությունը 2021-ին ՝
«Քաղաքացիական պայմանագիր» - 53․91%,
«Հայաստան» դաշինք- 21․09%,
«Պատիվ ունեմ» դաշինք- 5.22%,
ԲՀԿ- 3.95%,
«Լուսավոր Հայաստան»- 1.22%
Հիմա, թե բա՝ նոր հարցում»։

Աղբյուրը`   Ալեն Սիմոնյան