Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 ապրիլի, 2026 թ.

«ՔՊ-ից ազատագրվելը քաղաքակրթական հարց է»․ Հովհաննես Իշխանյան

70
Այսօր, 18:54
«ՔՊ-ից ազատագրվելը քաղաքակրթական հարց է»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ Արցախը վերադարձվի և Ադրբեջանն ազատագրվի և այնտեղ լինեն մզկիթներ, դրանք լինելու են Հայաստանի մահմեդական քաղաքացիների ուխտատեղիներ, զբոսաշրջիկների համար գեղատեսիլ վայրեր՝ քրիստոնյա քաղաքացիների և մյուսների պահպանության ներքո:
Ու թալիշներին բանտերում չեն սպանի, ոչ էլ 17 տարեկան ադրբեջանցի էրեխուն, որը բացահայտում ա ոստիկանության թմրամիջոցների բիզնեսը։
Քանի որ ՔՊ-ն ահաբեկչական խմբավորում է, նա լավ չի հասկանում, որ հայերն աշխարհի կարգ ու կանոնի վերականգման և աշխարհի ներդանշակության և զարգացմանն են ուղղում իրենց ջանքերը:
ՔՊ-ից ազատագրվելը միայն նեղ ազգայնական հարց չէ, այլ քաղաքակրթական է, որն այս պահին անցնում է ազգային ջիղով:
Այդ առաքելության իրականացման ճանապարհին խոչընդոտ է ցեղասպանական Ալիևյան և Փաշինյան ռեժիմները»: