Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը հետընթաց է արձանագրել
![]() «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը հետընթաց է արձանագրել՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում: Նշվում է, որ չնայած Հայաստանի տեղեկատվական դաշտի բազմազանությանը, նրա ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ։ Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, որոնք սնվում են ներքաղաքական լարվածությամբ, սահմանների անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի և Եվրոմիության միջև երկրի բարդ դիրքով: «2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո ի հայտ են եկել բազմաթիվ նոր լրատվամիջոցներ, և անկախ լրատվական կայքերը, ինչպիսիք են CivilNet.am, Hetq.am, Factor.am և Azatutyun.am, հաջողությամբ զարգանում են և կատարում անկախ վերահսկողի (watchdog) կարևոր դեր, որը էական է ժողովրդավարության համար։ Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են ենթարկվել ճնշումների՝ իրենց խմբագրական քաղաքականության հարցում», - նշվում է զեկույցի մեջ։ |

«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
10319:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
13316:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12516:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
13115:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
14610:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14809:42
