«Ներկայիս քաղաքականությունը շարունակելու դեպքում աճում է պատերազմի ռիսկը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Վստահեցնում եմ, սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետեւ չի լինի Փաշինյանը, երեկ հեռոուստաընկերությունների լրագրողների հետ ասուլիսում հայտնում է Սամվել Կարապետյանը: Ես իհարկե չեմ կարող ասել՝ սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնին կլինի, թե ոչ, բայց ինքնին այս հանգամանքը արժանի է ուշադրության լայն իմաստով: Այստեղ կարող է դիտարկվել, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը պարզապես նախընտրական-քարոզչական է: Չգիտեմ: Իհարկե Կարապետյանը նախընտրական գործընթացի մեջ է եւ բնականաբար այն պարունակում է նախընտրական հաշվարկներ: Ես սակայն ինքս պարբերաբար անդրադարձել եմ պատերազմի ու խաղաղության այս թեմային, դրա «հիմքով» իշխանության կառուցած նախընտրական շանտաժին, մատնանշելով, որ ըստ էության պատերազմահենը այն անձնատուր քաղաքականությունն է, որ ներկայումս վարում է պաշտոնական Երեւանը: Եվ այդ իմաստով, այո՝ եթե չլինի այդ քաղաքականությունը, ապա էապես կաճի պատերազմ չլինելու հավանականությունը: Եվ հակառակը՝ ներկայիս քաղաքականությունը շարունակելու դեպքում աճում է Հայաստանի հանդեպ պատերազմի, այն էլ՝ «միջազգայնորեն լեգիտիմ» պատերազմի ռիսկը, եթե նույնիսկ այդ ռիսկը կարճաժամկետ հեռանկարում չէ: Եվ բացատրել եմ, որ խնդիրը հենց ներկայիս վարվող քաղաքականության «մեթոդաբանությունն» է: Եթե Հայաստանը «պատերազմ չլինելու» բարձրաձայն բանաձեւ է հռչակել Ադրբեջանի քայլերին, պահանջներին, պայմաններին որեւէ առարկություն չլինելը, բացարձակ համաձայնություն հայտնելը, դրանով իրենց դրել է թակարդի, ծուղակի մեջ: Որովհետեւ, Ադրբեջանի այդ պայմանները, հավակնությունները, պահանջները կարող են ունենալ ինտենսիվության ամենատարբեր աստիճան ու դրսեւորում, բայց չեն ունենալու վերջ: Մինչդեռ դրանց հանդեպ Հայաստանի ադապտացիան չի կարող շարունակվել անվերջ, անգամ եթե շարունակվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանը անխուսափելի հասնելու է այն կետին, որտեղ ստիպված է լինելու առարկել Ադրբեջանին: Եվ այդ կետը դառնալու է Հայաստանի դեմ պատերազմի առիթը, որ այսօր իր քաղաքականությամբ տալիս է Փաշինյանը: Այլ կերպ ասած, Ադրբեջանը նախապատրաստում է նոր պատերազմի՝ «միջազգայնորեն լեգիտիմ» հիմք: Եվ հետեւաբար, քանի դեռ նա ընդամենը այդ հիմքը «գցելու» փուլում է, Հայաստանի հանրությունը պետք է կարողանա փոխել վարվող քաղաքականությունը, հետեւաբար՝ փոխել այն վարողին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Փենթագոնը բացահայտել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ծախսերը
020:54
«Միացյալ Նահանգները կվերականգնի իր գերիշխանությունն Արևմտյան կիսագնդում». Փիթ Հեգսեթ
7020:17
«Էնքան վախեցած են, որ օրը մի էշություն դուրս են տալիս». բանավեճ Արեն Ափիկյանի և Ալեն Սիմոնյանի միջև (լուսանկար)
7319:36
Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Զվարթնոց օդանավակայանում է
10718:18
«ՔՊ-ի մանկլավիկներին տեղեկացրեք, որ մարդու ֆիզիկական արատը ծաղրելը տգիտություն է»․ Անուշ Գինոսյան
9317:12
Մուստաֆաևը հեռացավ Աղվերանից (տեսանյութ)
10117:06
